Skip to content

Ծեփամածիկ գիպսային հիմքով 25կգ Ծիածան ԵՏՄ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 21195
  • Կոդ 21195
  • Առկայություն Առկա չէ
Նշանակությունը.  գիպսային ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքների՝ շինության ներսում բետոնե, աղյուսե պատերի և առաստաղների ծեփման համար: Օգտագործվում է ներկման կամ պաստառապատման ենթակա մակերեսների համար: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն չոր և մաքուր մակերեսների վրա: Գիպսային ծեփամածիկը խորհուրդ չի տրվում օգտագործել հատակների հարթեցման դեպքում, սալիկապատման ենթակա մակերեսների և առավել խոնավ տարածքների համար:


Մակերեսի նախապատրաստում.  մակերեսը պետք է լինի չոր, պինդ ,  մաքրված՝ յուղից, ներկից ու փոշուց: Խոնավածուծ մակերեսները, այդ թվում՝  բետոնը, պետք է պատել նախաներկով:


Ծեփամածիկի նախապատրաստում.   1 կգ փոշուն ավելացնել 0.4 լ ջուր, հավասարաչափ խառնել, օգտագործել 5 րոպե հետո: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքներում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքներում՝ ավելացնել: Պատված շերտի հաստությունը՝ 0.5-5 մմ:


Ծախսը.  1կգ չոր  խառնուրդի ծածկողականությունը կազմում է մոտավորապես  1մ² (1մմ շերտի հաստությամբ շերտի դեպքում): 25 կգ (1 պարկ) խառնուրդից ստացվում է մոտավորապես 30 լիտր պատրաստի լուծույթ:


Կիրառություն.  խարնուրդը քսել մակերեսին շպատելի օգնությամբ: Մեծ ճաքերի կամ  անցքերի դեպքում անհրաժեշտ է վերջիններս լցնել ծեփամածիկով, իսկ չորանալուց հետո՝ ծեփել: Քսահարթումը կատարել սպունգի կամ թաղիքի օգնությամբ: Վերջնական հարդարումը իրականացնել հղկաթղթով՝ մակերեսի չորանալուց հետո:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221345522
Բրենդը Ծիածան
Ծավալ (աղբյուր) 0.01900000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ