Skip to content

Ծեփամածիկ գիպսային 25կգ ԾԻԱԾԱՆ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 8453
  • Կոդ 8453
  • Առկայություն Առկա է
3300֏
Առանց ԱԱՀ 2750֏
Նշանակությունը. գիպսային ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքների՝ շինության ներսում բետոնե, աղյուսե պատերի և առաստաղների ծեփման համար: Օգտագործվում է ներկման կամ պաստառապատման ենթակա մակերեսների համար: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն չոր և մաքուր մակերեսների վրա: Գիպսային ծեփամածիկը խորհուրդ չի տրվում օգտագործել հատակների հարթեցման դեպքում, սալիկապատման ենթակա մակերեսների և առավել խոնավ տարածքների համար:
Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, մաքրված՝ յուղից, ներկից ու փոշուց: Խոնավածուծ մակերեսները, այդ թվում՝ բետոնը, պետք է պատել նախաներկով:
Ծեփամածիկի նախապատրաստումը. 1 կգ փոշուն ավելացնել 0.4 լ ջուր, հավասարաչափ խառնել, օգտագործել 5 րոպե հետո: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքներում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքներում՝ ավելացնել: Պատված շերտի հաստությունը՝ 0.5-5 մմ:
Ծածկողականությունը․ 1կգ չոր խառնուրդի ծածկողականությունը կազմում է մոտավորապես 1մ² (1մմ շերտի հաստությամբ շերտի դեպքում): 25 կգ (1 պարկ) խառնուրդից ստացվում է մոտավորապես 30 լիտր պատրաստի լուծույթ:
Կիրառություն. խարնուրդը քսել մակերեսին շպատելի օգնությամբ: Մեծ ճաքերի կամ անցքերի դեպքում անհրաժեշտ է վերջիններս լցնել ծեփամածիկով, իսկ չորանալուց հետո՝ ծեփել: Քսահարթումը կատարել սպունգի կամ թաղիքի օգնությամբ: Վերջնական հարդարումը իրականացնել հղկաթղթով՝ մակերեսի չորանալուց հետո:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221345515
ԱՏԳ կոդ 2520
Բրենդը Ծիածան
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ