Skip to content

Ծեփամածիկ ճակատային սպիտակ FORMULA 20կգ

  • Արտադրող Formula
  • Մոդել 3193
  • Կոդ 3193
  • Առկայություն Առկա չէ
4300֏
Առանց ԱԱՀ 3583֏
ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ

Չոր շինարարական խառնուրդ սպիտակ ցեմենտի հիմքով, մոդիֆիկացված հատուկ հավելումներով, այդ թվում՝ պոլիմերային բաղադրիչներով։Նախատեսված է շինության ներսում և դրսում պատերի և առաստաղների վերջնական հարթեցման համար։ Կիրառվում է ցեմենտային, ցեմենտակրային սվաղների, ինչպես նաև բետոնե և երկաթբետոնե մակերեսների վրա։
Էկոլոգիապես մաքուր է, չի պարունակում վտանգավոր և վնասակար նյութեր։

ՀԻՄՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հիմքի և շրջակա միջավայրի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից մինչև +30°C միջակայքում։ Հիմքը պետք է լինի չոր, այն պետք է մաքրել կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից, ինչպես նաև ցանկացած շերտազատվող տարրերից։ Հիմքը պետք է ունենա բավարար կրողունակություն։ Ծեփամածիկը տարածելուց առաջ բոլոր անհարթությունները պետք է նախապես հղկվեն։ Աշխատանքներից ռաջ հիմքը, անհրաժեշտության դեպքում՝ պետք է մշակվի «Գրունտ Ակրիլային Formula» նախաներկով։

ԽԱՌՆՈՒՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

0,45-0,5 լ մաքուր ջրի մեջ աստիճանաբար ավելացնել 1կգ չոր խառնուրդը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև ստացվի համասեռ, առանց գնդիկների զանգված ։ Խառնուրդը 5 րոպե հետո կրկին խառնել 1 րոպե, այնուհետև այն պատրաստ է օգտագործման համար։ Ճաքերի և անցքերի լցման համար ջրի քանակը պետք է նվազեցնել, իսկ շերտապատման դեպքում կիրառել ստանդարտ հարաբերակցությունը։ Առաջարկվող շերտի հաստությունը մակերեսի ամբողջական հարդարման համար 0,1–3 մմ է, մասնակի հարդարման դեպքում՝ 0,1-5մմ։ Ծախսը՝ 1,1 կգ խառնուրդը բավարար է 1 մ² մակերեսը 1 մմ հաստությամբ շերտով ծածկելու համար։ Պատրաստի խառնուրդի կենսունակությունը 120 րոպե է։

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Ծեփամածիկը քսել ձեռքով՝ պողպատե ծեփիչի միջոցով։ Երկշերտ կիրառման դեպքում համոզվեք, որ նախորդ շերտը լիովին չորացել է։ Անհրաժեշտության դեպքում մակերեսը հղկվում է հղկանյութով (աբրազիվ)։ Շերտի առավելագույն հաստությունը՝ ամբողջական (մեկ անցումով) տարածման դեպքում՝ մինչև 3 մմ, մասնակի տարածման դեպքում՝ մինչև 5 մմ։ Առաջին 24 ժամվա ընթացքում թարմ մակերեսը պաշտպանել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից, քամուց և արևի ուղիղ ճառագայթներից։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չոր խառնուրդի պարկերը պահել ծածկված, չոր և լավ օդափոխվող տարածքներում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունը և խոնավությունից պաշտպանությունը։ Պահպանման ժամկետը արտադրողի տարայում՝ 12 ամիս արտադրության օրվանից -30°C-ից +40°C ջերմաստիճանի և մինչև 75% հարաբերական խոնավությունը պայմաններում՝ պահպանելով պահպանման և տեղափոխման պայմանները։ Աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և շնչառական պաշտպանիչ միջոցներ։ Խուսափել խառնուրդի շփումից մաշկի և աչքերի հետ։ Աչքերի հետ շփման դեպքում անմիջապես լվանալ մաքուր ջրով։ Պահել երեխաներից հեռու։
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221345638
ԱՏԳ կոդ 3214
Բրենդը Formula
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ