Skip to content

Սալիկի սոսինձ INNOTEK A60 C1T

  • Արտադրող INNOTEK
  • Մոդել 100387
  • Կոդ 100387
  • Առկայություն 197
4400֏
Առանց ԱԱՀ 3667֏
Էլաստիկ սոսինձ՝ բոլոր տեսակի սալիկներով բարդ մակարեսների երեսպատման համար։

INNOTEK A60 սոսինձը նախատեսված է բոլոր տեսակի կերամիկական` կերամագրանիտի, կլինկերային աղյուսի, բնական և արհեստական քարե սալիկների սոսնձման համար (60x60սմ, 60–120սմ) սոսնձման համար: Հարմար է պատի և հատակի բետոնե, երկաթբետոնե, ծակոտկեն բետոնի, աղյուսի, գիպսաստվարաթղթի, ցեմենտի, կրաքարային ցեմենտի և գիպսային սվաղների մակերեսներին կիրառելու համար: Ամրապնդող միկրոմանրաթելերը հաղորդում են սոսինձին ավելի մեծ ամրություն և առաձգականություն: Նպաստում է սալիկների ամրացման հուսալիությանը, ինչպես նաև կպչողականության շնորհիվ մեծանում է դիմացկունությունը հարվածի նկատմամբ։ A60 սոսինձը մի շարք սովորական սոսինձների համեմատ ունի ավելի երկար սպասարկման ժամանակ։

Կիրառությունը․

Աշխատանքը պետք է կատարվի չոր՝ օդի և հիմքի +5°C-ից +30°C ջերմաստիճանի և 80% օդի հարաբերական խոնավության պայմաններում։ Անհրաժեշտ է մաքրել հիմքը փոշուց, բիտումից և այլ աղտոտումներից, թույլ հատվածները և շերտազատումը հեռացնել։ Կիրառելուց առաջ հարկավոր է մշակել հիմքը նախաներկով կամ բետոն-կոնտակտով։ Պատրաստի խառնուրդը հարթ մածկաթիակի միջոցով հավասարաչափ քսել հիմքին և սալիկին և հաղորդել ատամնավոր մածկաթիակով (ատամների չափը որոշել՝ կախված սալիկի չափից և տեսակից) սանրավոր կառուցվածք։ Բաց աշխատանքի ժամանակ խառնուրդը պետք է քսել մակերեսին և սալիկապատել 20 րոպեի ընթացքում։ Սալիկները տեղադրել կպչուն խառնուրդի վրա և փոքր շրջադարձային շարժումներով սեղմել։ Սալիկների դիրքը կարող է ուղղվել հաջորդ 20 րոպեում։

Պատրաստումը․

Չոր խառնուրդը խառնել +10°C-ից +30°C ջերմաստիճանի մաքուր ջրով։ Խառնման հարաբերակցությունը․ 1 կգ չոր սոսնձային խառնուրդին պահանջվում է 0․19-0․23 լիտր ջուր (25 կգ՝ 4․75-5․75 լ)։ Չոր խառնուրդն աստիճանաբար պետք է լցնել ջրի մեջ և խառնել 2-3 րոպե էլեկտրական խառնիչով կամ գայլիկոնիչի խառնիչ-գլխիկով՝ 600պտ/ր ոչ ավելի պտտման արագությամբ և մինչև միատարր խտություն ստանալը։ Թողնել լուծվող խառնուրդը 5 րոպե, ապա կրկին խառնել։ Կրկնակի անգամ խառնելիս թույլատրվում է ջուր ավելացնել մինչև վերը նշված հարաբերակցության առավելագույն նիշը։ Պատրաստի խառնուրդի օգտագործման ժամանակը՝ 4 ժամից ոչ ավելի (միջանցիկ քամու և կամ բարձր ջերմաստիճանի պարագայում այդ ժամանակը նվազում է)։

Պահպանումը․

Խառնուրդն անհրաժեշտ է տեղափոխել ծածկված տրանսպորտային միջոցներով՝ բեռների փոխադրման կանոններին համապատասխան։ Չոր խառնուրդով պարկերը պետք է պահել ծածկված, չոր տարածքներում, որտեղ ապահովված են փաթեթավորման անվտանգությունը և խոնավությունից պաշտպանությունը։ Շաղախի պահպանման ժամկետը պարկի մեջ, փոխադրման և պահմանման պայմանները պահելու դեպքում՝ 12 ամիս։

Նախազգուշական միջոցներ․

Խառնուրդը պարունակում է ցեմենտ և ջրի հետ փոխազդելիս առաջացնում է հիմնային ռեակցիա, հետևաբար աշխատելիս պետք է պաշտպանել մաշկը և աչքերը։ Աշխատանքն իրականացնողները պետք է պաշտպանված լինի հատուկ արտահագուստով, շնչադիմակով, ռետինե ձեռնոցներով և պաշտպանիչ ակնոցներով։

Թույլ չտալ սոսնձի շփումն աչքերի կամ շնչառական օրգանների հետ։ Եթե խառնուրդն ընկել է աչքերի մեջ, ապա պետք է լվանալ աչքերը և դիմել բժշկի օգնությանը։

Խառնուրդը պահել երեխաների համար անհասանելի վայրում։ Չոր շաղախը և կարծրացած խառնուրդը ենթակա է ուտիլիզացման` որպես շինարարական աղբ։

Առավելությունները՝


Բարձր կպչունակություն։

Ջրակայուն և ցրտադիմացկուն։

Բարձր դիմացկունություն սահելու հանդեպ։

Հարմար է թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխատանքների համար։

Էկոլոգիապես անվտանգ է։

 


Քաշը՝ 25 կգ։

Սոսինձը համապատասխանում է եվրոպական բարձր ստանդարտներին։ Սերտիֆիկացված է՝ համաձայն EN12004 ստանդարտի և C1T կարգի։
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221472235
ԱՏԳ կոդ 9405
Բրենդը INNOTEK
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ