Skip to content

25կգ Ներկ ակրիլային NATURCOLOR

  • Արտադրող Naturcolor
  • Մոդել 8163
  • Կոդ 8163
  • Առկայություն Առկա է
7600֏
Առանց ԱԱՀ 6333֏
NATURCOLOR ակրիլային ներկն օգտագործվում է ներքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է լվացման նկատմամբ և կարելի է օգտագործել բետոնե, գիպսե, փայտե և նախկինում ներկված մակերեսների վրա:

Նշանակությունը․ Ակրիլային ներկն օգտագործվում է ներքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է գունաթափության նկատմամբ: 1լ ներկի ծածկողականությունը՝ 5 մ² մակերես մեկ շերտով հարդարման համար:

Բաղադրությունը․ Ներկը պատրաստաված է եվրոպական արտադրության պոլիմերային հավելանյութերից և բարձրորակ այլ նյութերից, էկոլոգիապես անվնաս է: Ներկը համապատասխանում է ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի պահանջներին և ունի համապատասխանության սերտիֆիկատ:

Օգտագործումը․ Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր և մաքուր: Ներկման աշխատանքների ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +5˚C ոչ ցածր: Օգտագործումից առաջ ներկն անհրաժեշտ է բացել ջրով և խառնել՝ առաջին շերտի համար 10%, իսկ երկրորդ շերտի համար 5% հարաբերակցությամբ: Օգտագործման ընթացքում ներկը չի առաջացնում կաթիլներ և չի ցողվում: Չորացման ընթացքում անհրաժեշտ է հետևել սենյակի օդափոխությանը և ջերմաստիճանին:

Պահպանումը․ Ներկն անհրաժեշտ է պահպանել փակ տարայում +5˚C -ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմանում:

Պահպանման ժամկետը՝ 2 տարի արտադրման օրվանից:

Արտադրման ամսաթիվը՝ տես տարայի վրա:

Ներկի գույնը՝ սպիտակ:

Քաշը՝ 25կգ։
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221413474
ԱՏԳ կոդ 32091000090
Բրենդը Naturcolor
Ծավալ (աղբյուր) 0.01900000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ