Skip to content

10լ Նախաներկ ԾԻԱԾԱՆ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 56620
  • Կոդ 56620
  • Առկայություն Առկա չէ
2800֏
Առանց ԱԱՀ 2333֏
Նշանակությունը. «PRIMER» թաղանթանյութը նախատեսված է շենքերի ճակատային և բազային հատվածների, չոր ու խոնավ տարածքներում պատերի և առաստաղների նախաներկման համար: Կիրառվում է հետևյալ մակերեսների մշակման համար՝ բետոն, փրփրաբետոն, աղյուս, գիպս, սվաղ, ծեփամածիկ, գիպսաստվարաթուղթ: Հատկություններ. «Ծիածան» Primer նախաներկը խորապես ներթափանցում է ներկվող մակերեսի վերին շերտ, փակում է ծակոտիները, հավասարեցնում է մակերեսի ներծծման հատկությունը: Ապահովում է օպտիմալ պայմաններ ներկի կիրառման համար, նվազեցնում է ներկի ծախսը, ավելացնում է վերջնահարդարման ծածկի կպչողականությունն ու երկարակեցությունը: Նախաներկը թունավոր չէ, չի պարունակում օրգանական լուծիչներ: Այն նախատեսված չէ փայտի, մետաղի և նախկինում՝ յուղաներկով, ալկիդներով, նիտրոներկերով, օրգանական լուծիչ պարունակող ծեփոնով ներկված մակերեսների մշակման համար: Մակերեսի նախապատրաստումը. ներկվող մակերեսը պետք է լինի չոր, մաքրված՝ փոշուց, կեղտից և յուղից: Օգտագործումը. Նախաներկը պատրաստ է օգտագործման, միայն թե օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լավ խառնել: Քսել մեկ շերտով (վրձինով, գլորակով կամ փոշեցրիվ սարքով): Աշխատանքից հետո աշխատանքային գործիքները լվանալ ջրով: +20°С ջերմաստիճանի և օդի նորմալ խոնավության պայմաններում հետագա ներկման աշխատանքները կարելի է իրականացնել 8 ժամ հետո: Ծածկողականությունը․ 1լ թաղանթանյութի ծախսը 6-10 մ² մակերես՝ մեկ շերտով քսելու դեպքում: Ծախսը կարող է փոփոխվել՝ կախված մակերեսի հարթությունից, ծակոտկենությունից, մակերեսի նախնական պատրաստման և նախաներկի օգտագործման եղանակից: Բաղադրություն. ակրիլատային դիսպերսիա, ջուր, հավելումներ, կոնսերվանտներ: Նախազգուշական միջոցներ. աշխատանքի ընթացքում և աշխատանքից հետո օդափոխել սենյակը: Աչքերի մեջ ընկնելու դեպքում լվանալ ջրով: Պահել երեխաների համար անհասանելի տեղում: Ապրանքի մնացորդները չլցնել կոյուղու և ջրամբարների մեջ: Պահպանումը և տեղափոխում. պահել և տեղափոխել պինդ փակվող տարայում +5°C-ից մինչև +35°С ջերմաստիճանի պայմաններում: Չենթարկել արևի ուղիղ ճառագայթմանը: Չպահեստավորել աշխատող տաքացուցիչ սարքերի կողքին: Բացած տարան պահել պինդ փակվող կափարիչով: Պահպանման ժամկետը. 12 ամիս արտադրման օրվանից՝ պահպանման պայմաններն ապահովելու դեպքում:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221163300
ԱՏԳ կոդ 32091000090
Բրենդը Ծիածան
Ծավալ (աղբյուր) 0.01300000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ