Ներկ լատեքսային Diamond 7,5կգ
Նշանակություն Լատեքսային անփայլ ներկն օգտագործվում է ներքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է լվացման նկատմամբ և կարելի է օգտագործել բետոնե, գիպսե, փայտե և նախկինում ներկված մակերեսների վրա: 1լ ներկի ծածկողականությունը՝ 6մ² մակերես մեկ շերտով հարդարման համար: Ներկի գույն՝ սպիտակ: Բաղադրություն Ներկը պատրաստաված է եվրոպական արտադրության պոլիմերային հավելանյութերից և բարձրորակ այլ նյութերից։ Այն էկոլոգիապես անվնաս է: Ներկը համապատասխանում է ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի պահանջներին և ունի համապատասխանության սերտիֆիկատ (N AST-A01.A-0466-2013, ԳՕՍՏ 9980.4): Օգտագործում Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր և մաքուր: Ներկման աշխատանքների ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +5˚C ոչ ցածր: Օգտագործումից առաջ ներկն անհրաժեշտ է բացել ջրով և խառնել՝ առաջին շերտի համար 10%, իսկ երկրորդ շերտի համար՝ 5% հարաբերակցությամբ: Օգտագործման ընթացքում ներկը չի առաջացնում կաթիլներ և չի ցողվում: Չորացման ընթացքում անհրաժեշտ է հետևել սենյակի օդափոխությանը և ջերմաստիճանին: Պահպանում Ներկն անհրաժեշտ է պահպանել փակ տարրայում +5˚C ոչ ցածր ջերմաստիճանային պայմանում: Պահպանման ժամկետ՝ 2 տարի արտադրման օրվանից: Արտադրման ամսաթիվ՝ տես տարրայի վրա: Փաթեթավորում 3կգ, 5կգ, 7.5կգ, 15կգ, 25կգ
| Բնութագրեր | |
| Աղբյուրի շտրիխ կոդ | 2204221414716 |
| ԱՏԳ կոդ | 32099000000 |
| Բրենդը | Diamond |
| Ծավալ (աղբյուր) | 0.00700000 |

