Ներկ ակրիլային Aragil 1կգ
Նշանակություն Ակրիլային ներկն օգտագործվում է ներքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է գունաթափության նկատմամբ: 1լ ներկի ծածկողականությունը՝ 7 մ² մակերես մեկ շերտով հարդարման համար: Ներկի գույն՝ սպիտակ: Բաղադրություն Ներկը պատրաստաված է եվրոպական արտադրության պոլիմերային հավելանյութերից և բարձրորակ այլ նյութերից, էկոլոգիապես անվնաս է: Օգտագործում Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր և մաքուր: Ներկման աշխատանքների ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +5˚C ոչ ցածր: Օգտագործումից առաջ ներկն անհրաժեշտ է բացել ջրով և խառնել՝ առաջին շերտի համար 10%, իսկ երկրորդ շերտի համար 5% հարաբերակցությամբ: Օգտագործման ընթացքում ներկը չի առաջացնում կաթիլներ և չի ցողվում: Չորացման ընթացքում անհրաժեշտ է հետևել սենյակի օդափոխությանը և ջերմաստիճանին: Պահպանում Ներկն անհրաժեշտ է պահպանել փակ տարայում +5˚C -ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմանում: Պահպանման ժամկետ՝ 2 տարի արտադրման օրվանից: Արտադրման ամսաթիվ՝ տես տարրայի վրա: Փաթեթավորում 1կգ, 3կգ, 5կգ, 7.5կգ, 15կգ, 25կգ
| Բնութագրեր | |
| Աղբյուրի շտրիխ կոդ | 2204221412934 |
| ԱՏԳ կոդ | 32091000090 |
| Բրենդը | Aragil |

