Skip to content

Գիպսային սվաղ FORMULA 30 կգ

  • Արտադրող Formula
  • Մոդել 3195
  • Կոդ 3195
  • Առկայություն Առկա չէ
ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ

Էլաստիկ, ճաքակայուն խառնուրդ գիպսի հիմքով, սպիտակ։ Նախատեսված է շինության ներսում դրսում պատերի և առաստաղների բարձրորակ հարթեցման համար։ Կիրառվում է ցեմենտային, կավե, բետոնե և գիպսե մակերեսների վրա։ Ծածկում է հիմքի խոշոր դեֆեկտները։ Ապահովում է կատարյալ սպիտակ, հարթ և հավասար մակերես՝ առանց ծեփամածիկ հավելյալ կիրառելու անհրաժեշտւթյան։ Ձեռքի կիրառման համար։
Էկոլոգիապես մաքուր է, չի պարունակում վտանգավոր և վնասակար նյութեր։

ՀԻՄՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հիմքի և շրջակա միջավայրի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից մինչև +30°C միջակայքում։
Հիմքը պետք է լինի չոր, այն պետք է մաքրել կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից, ինչպես նաև ցանկացած շերտազատվող տարրերից։ Հիմքը պետք է ունենա բավարար կրողունակություն։ Ուժեղ կլանող հիմքերը մշակել «Գրունտ Ակրիլային Formula» նախաներկով։ Բետոն, երկաթբետոն և այլ քիչ կլանող հիմքերը խորհուրդ է տրվում մշակել «Գրունտ Formula ԲԵՏՈՆԿՈՆՏԱԿՏ» նախաներկով։ Գրունտը պետք է ամբողջությամբ չորանա։ Թույլ չտալ մակերեսի փոշոտում։

ԽԱՌՆՈՒՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

— Լուծույթի տարայի մեջ լցնել ճիշտ քանակությամբ ոչ եռացրած ջուր (0,35–0,45 լ ջուր 1 կգ խառնուրդի համար, 10,5–13,5 լ 30 կգ պարկի համար):
— Խառնուրդը լցնել ջրի մեջ:
— Խառնել ձեռքով կամ էլեկտրական խառնիչով ցածր արագության վրա 3–4 րոպե՝ միատարր լուծույթ ստանալու համար:
— Թողնել 2 րոպե տեխնոլոգիական ընդմիջում՝ լուծույթի հասունացման համար:
— Կրկին խառնել: Այնուհետև սվաղը պատրաստ է օգտագործման՝ մեկ ժամվա ընթացքում, ժամանակ առ ժամանակ խառնելու պայմանով:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Սվաղը քվում է հիմքի վրա 5-ից մինչև 30 մմ հաստությամբ շերտով։ Մի քանի շերտ կիրառելու անհրաժեշտության դեպքում՝ առաջին, դեռ չկարծրացած շերտի վրա պետք է կատարել կտրվածքներ, ինչը կբարելավի շերտերի միջև կպչունակությունը։ 3–5 օր անց կարելի է կիրառել երկրորդ շերտը։ Երկրորդ՝ երեսային շերտը, պետք է կիրառվի միայն առաջին շերտի լիարժեք չորացումից հետո։
Ուշադրություն! Գործիքների և տարաների մաքրման արդյունքում ստացված ջուրը չի թույլատրվում օգտագործել սվաղի խառնուրդ պատրաստելու համար։

ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Չոր խառնուրդի պարկերը պահել ծածկված, չոր և լավ օդափոխվող տարածքներում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունը և խոնավությունից պաշտպանությունը։ Պահպանման ժամկետը արտադրողի տարայում՝ 12 ամիս արտադրության օրվանից -30°C-ից +40°C ջերմաստիճանի և մինչև 75% հարաբերական խոնավությունը պայմաններում՝ պահպանելով պահպանման և տեղափոխման պայմանները։ Աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և շնչառական պաշտպանիչ միջոցներ։ Խուսափել խառնուրդի շփումից մաշկի և աչքերի հետ։ Աչքերի հետ շփման դեպքում անմիջապես լվանալ մաքուր ջրով։ Պահել երեխաներից հեռու։
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2107831026099
ԱՏԳ կոդ 2520
Բրենդը Formula
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ