Ներկ ճակատային Aragil 1կգ
Նշանակություն Ճակատային ներկն օգտագործվում է շինությունների արտաքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է կլիմայական ազդեցությունների՝ հատկապես ցրտի և արևի ճառագայթների նկատմամբ։ 1լ ներկի ծածկողականությունը՝ 7մ² մակերես մեկ շերտով հարդարման համար: Ներկի գույնը՝ սպիտակ: Բաղադրություն Ներկը պատրաստաված է եվրոպական արտադրության պոլիմերային հավելանյութերից և բարձրորակ այլ նյութերից, էկոլոգիապես անվնաս է: Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր և մաքուր: Ներկման աշխատանքների ժամանակ ջերմաստիճանը պետք է լինի +5˚C ոչ ցածր: Օգտագործումից առաջ ներկն անհրաժեշտ է բացել ջրով և խառնել առաջին շերտի համար՝ 10%, իսկ երկրորդ շերտի համար՝ 5% հարաբերակցությամբ: Օգտագործման ընթացքում ներկը չի առաջացնում կաթիլներ և չի ցողվում: Պահպանում Ներկն անհրաժեշտ է պահպանել փակ տարրայում +5˚C ոչ ցածր ջերմաստիճանային պայմանում: Պահպանման ժամկետ 2 տարի՝ արտադրման օրվանից սկսած: Արտադրման ամսաթիվ՝ տես տարրայի վրա: Փաթեթավորում 1կգ, 3կգ, 5կգ, 7.5կգ, 15կգ, 25կգ
| Բնութագրեր | |
| Աղբյուրի շտրիխ կոդ | 2204221415867 |
| ԱՏԳ կոդ | 32099000000 |
| Բրենդը | Aragil |

