Ալմաստե սկավառակ B-MAGIC, 115x1,4մմ, BIHUI, DCDW115
BIHUI B-MAGIC բարձրորակ ադամանդային սկավառակը S-տիպի տուրբո կտրող եզրով սկավառակ է։ Ապահովում է ճշգրիտ, որակյալ և արագ կտրվածք։ Այս սկավառակը կարելի է բնութագրել որպես ունիվերսալ՝ ցանկացած սալիկի համար։ Սկավառակի եզրի հաստությունը ընդամենը 1,4 մմ է։ Սկավառակը նախատեսված է կարծր կերամիկայի, կերամոգրանիտի, գրանիտե և մարմարե սալիկների մաքրահատ չոր և խոնավ կտրման համար։ Հաճախ օգտագործվում է նաև կարերի մաքրման (կարահատման) համար։ S-աձև կտրող եզրը թույլ է տալիս կտրել առանց ջրի կիրառման՝ նվազագույն քիպերով, որոնք հեշտությամբ մշակվում են հղկաթղթերով («կրիաներով») կամ ադամանդային հղկիչներով։ Սկավառակի իրանն ամրացված է ֆլանեցով, ինչը թույլ է տալիս դիմանալ բեռին նույնիսկ կարծր նյութի վրա, ապահովում է ծալման նկատմամբ բարձր ամրություն և հնարավորություն է տալիս օգտագործել բարձր պտույտներով ու 45° անկյան տակ կտրելու համար։ Արտադրության տեխնոլոգիան՝ տաք մամլում։ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ՝ Արտադրող՝ BIHUI; Տրամագիծ՝ 115 մմ; Նշանակություն՝ կարծր կերամիկա, կերամոգրանիտ, գրանիտե և մարմարե սալիկ; Կիրառվում է՝ սալիկահատ, քարահատ հաստոց, անկյունային հղկիչ; Նստեցման տրամագիծ՝ 22,23 մմ; Կտրող եզրի հաստություն՝ 1,4 մմ; Կտրման տեսակը՝ չոր՝ կտրում ջրով հովացմամբ
| Բնութագրեր | |
| Բրենդը | BIHUI |
| Ծավալ | 0.00005 մ³ |
| Կտրման տեսակ | Խոնավ, Չոր |
| Կտրող եզրի բարձրություն | 10 սմ |
| Կտրող եզրի հաստություն | 1.4 մմ |
| Նշանակություն | Կերամոգրանիտ, Կերամոգրանիտե սալիկ, Մարմարե սալիկ, Կարծր սալիկ |
| Նստեցման անցք | 22.23 մմ |
| Պարապ ընթացքի պտույտների արագություն (պտ/ր) | 13300 պտ/ր |
| Պարապ ընթացքի պտույտների արագությունը (պտ/ր) | 13 300 պտ/ր |
| Տրամագիծ | 115 մմ |





