Skip to content

7.5կգ Հեղուկ ապակի ԾԻԱԾԱՆ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 9276
  • Կոդ 9276
  • Առկայություն Առկա չէ
3000֏
Առանց ԱԱՀ 2500֏
Հատկությունները. «Ծիածան» հեղուկ ապակին շինանյութի մեջ ավելացնելիս բարձրացնում է երկարակեցությունը, ամրությունը, հրակայունությունը,խոնավադիմացկունությունը և մթնոլորտակայունությունը: Օժտված է հականեխիչ հատկություններով, կանխում է կոռոզիան: Այն օգտագործման համար պատրաստի նատրիումի սիլիկատի ջրաալկալիական լուծույթ է: Չի պարունակում լուծիչներ, գրեթե չունի հոտ:

Օգտագործումը. հեղուկ ապակին պատրաստ է օգտագործման, անհրաժեշտ է միայն օգտագործելուց առաջ լավ խառնել: Պատրաստի շինարարական խառնուրդի վրա ավելացնել նախապես հեղուկ ապակու խառնուրդով պատրաստված ջրային զանգվածը՝ անընդհատ խառնելով: Ջրային զանգվածը անհրաժեշտ է պատրաստել հետևյալ համամասնությամբ. 10լ. ջրին 300 գրամ հեղուկ ապակի: Աշխատանքի ընթացքում ջերմաստիճանը չպետք է իջնի +5°С-ից:

Ստորև ներկայացված են որոշ շինարարական խառնուրդների  մոտավոր բաղադրությունները.

- խառնուրդ ջրամեկուսացման համար 1 չափամաս հեղուկ ապակի +9 չափամաս ցեմենտի լուծույթ:
- Խառնուրդ երեսպատման համար 1 չափամաս հեղուկ ապակի + 2 չափամաս ցեմենտի լուծույթ:
- Շինարարական խառնուրդների ամրության, ջերմակայունության և մթնոլորտակայունության բարձրացման համար 1 չափամաս հեղուկ ապակի +20 չափամաս պատրաստի խառնուրդ:

Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է նախապատրաստել շինարարական խառնուրդների սոսնձման պահանջներին համապատասխան: Հեղուկ ապակին մաքուր վիճակում քսել մաքուր և չոր մակերեսի վրա: Սնկերից և բորբոսից փայտե մակարեսները պաշտպանելու համար անհրաժեշտ է մակերեսը պատել 1-2 շերտ հեղուկ ապակիով: Սոսնձելուց առաջ մակերեսը մաքրել կեղտից ու փոշուց, քսել հեղուկ ապակին սոսնձվող մասում և թողնել սեղմված վիճակում 24 ժամ: Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքներն անմիջապես լվանալ գոլ ջրով: +20°С ջերմաստիճանի և օդի նորմալ խոնավության պայմաններում սոսնձված պարագան կարելի է օգտագործել 24 ժամ հետո:

Բաղադրությունը. նատրիումի սիլիկատ

Պահպանում և տեղափոխում.  պահել չոր, զով տեղում +5°C-ից մինչև +40°С ջերմաստիճանի պայմաններում: Սառնակայուն է մինչև – 30°C, դիմանում է մինչև 5 ցիկլ սառեցում/հալում՝ առանց սպառողական հատկությունները կորցնելու: Չպահեստավորել աշխատող տաքացուցիչ սարքերի կողքին: Բացած տարան պահել պինդ փակվող կափարիչով:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221373730
ԱՏԳ կոդ 35069100000
Բրենդը Ծիածան
Ծավալ (աղբյուր) 0.00700000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ