Skip to content

10լ Հակասառեցուցիչ հավելանյութ ԾԻԱԾԱՆ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 6985
  • Կոդ 6985
  • Առկայություն Առկա չէ
Նշանակությունը. «МОРОЗКА» հակասառեցուցիչ հավելանյութը կիրառվում է շինարարության մեջ ձմռանը մինչև -15°С պայմաններում բետոնե և ցեմենտային խառնուրդներ պատրաստելու համար:

Հատկություններ. «МОРОЗКА» հակասառեցուցիչ հավելանյութը իջեցնում է բետոնե և ցեմենտային խառնուրդների մեջ պարունակող ջրի սառցակալման աստիճանը, նպաստում է ցեմենտ-բետոնային խառնուրդների արագ ամրացմանը և զգալիորեն բարձրացնում դրանց երկարակեցությունը:

Օգտագործումը.
Ցեմենտ-բետոնային խառնուրդի ջերմաստիճանը պատրաստման պահին չպետք է իջնի +5°С, ինչը կարելի է ստանալ ջուրը տաքացնելով +25°С-ից մինչև +40°С:

Բաղադրություն. նատրիումի ֆորմիատ, ջուր, հատուկ հավելանյութեր:

Պահպանում և տեղափոխում. պահել և տեղափոխել պինդ փակվող տարայում +30°С-ից մինչև -40°С ջերմաստիճանի պայմաններում: Բացած տարան հետագայում օգտագործելու համար փակել պինդ փակվող կափարիչով: Պահպանման ժամկետը 18 ամիս արտադրման օրվանից՝ պահպանման պայմաններն ապահովելու դեպքում:

Ծախս. հակասառեցուցիչ հավելանյութի ծավալը 100 կգ ցեմենտի համար.

- արտաքին միջավայրի ջերմաստիճանը -5°С 7 լիտր,
- արտաքին միջավայրի ջերմաստիճանը -10°С 10 լիտր,
- արտաքին միջավայրի ջերմաստիճանը -15°С 15 լիտր:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221366138
ԱՏԳ կոդ 38244000000
Բրենդը Ծիածան
Ծավալ (աղբյուր) 0.01300000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ