Skip to content

Ծեփամածիկ վերջնահարդարման 30կգ ԾԻԱԾԱՆ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 3077
  • Կոդ 3077
  • Առկայություն Առկա չէ
Նշանակությունը. «ԾԻԱԾԱՆ» վերջնահարդարման ծեփամածիկն օգտագործվում է դեկորատիվ հարդարումից առաջ՝ պատերին և առաստաղին առկա մանր ճաքերի և անհարթությունների ավարտական ծեփման նպատակով: Ծեփամածիկը պատրաստված է կավճային փոշուց և պոլիմերային հավելումներից: Խորհուրդ է տրվում օգտագործել չոր տարածքներում: Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, ներկից, յուղից և փոշուց մաքրված : Գերներծծվող մակերեսները անհրաժեշտ է նախապես պատել գրունտով, իսկ թույլ և փշրվող մակերեսները քերել մետաղական խոզանակով: Ծեփամածիկի նախապատրաստումը. 1 կգ ծեփամածիկի շաղախման համար տարայի մեջ հարկավոր է նախապես լցնել 0.45լ սենյակային ջերմաստիճանի ջուր, խառնել հարիչով կամ ձեռքով այնքան, մինչև ստացվի միատարր մասսա, թողնել հանգիստ 3-5 րոպե, այնուհետև խառնել ևս մեկ անգամ և օգտագործել 20 րոպեների ընթացքում: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքների դեպքում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքների դեպքում՝ ավելացնել: Պատված շերտի հաստությունը 0.3-3 մմ: Ծածկողականությունը․ 1.2 կգ խառնուրդի ծածկողականությունը կազմում է 1 քմ (1 մմ հաստությամբ շերտի դեպքում): Օգտագործումը. աշխատանքները կատարել մետաղական շպատելի օգնությամբ: Առաջին հերթին լցնել ճաքերն, անցքերն ու անհարթություններն, այնուհետև ծեփամածիկը տարածել և հարթեցնել բարակ շերտով: Վերջնահարդարման շերտը վերացնում էամենամանր անհարթությունները և սովորաբար ամբողջական հղկման կարիք չի լինում: Պահպանումը. պահպանել չոր միջավայրում:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221345584
ԱՏԳ կոդ 3214
Բրենդը Ծիածան
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ