Skip to content

Ծեփամածիկ ճակատային ԾԻԱԾԱՆ մոխրագույն

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 5170
  • Կոդ 5170
  • Առկայություն Առկա չէ
Նշանակությունը. «Ծիածան» ճակատային ծեփամածիկը նախատեսված է արտաքին հարդարման աշխատանքների շինության դրսում աղյուսե, բետոնե պատերի համար: Ջրադիմացկուն է, հակասնկային և հականեխիչ հավելումների շնորհիվ առավելապես բացառում է բորբոսի առաջացումը:




Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, յուղից և փոշուց մաքրված: Խոնավածուծ մակերեսները, այդ թվում բետոնը, պետք է պատել նախաներկով:


Ծեփամածիկի նախապատրաստումը. 1կգ նյութին ավելացնել 0.6լ ջուր, հավասարաչափ խառնել, օգտագործել 5 րոպե հետո:


Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքներում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքներում ավելացնել:


Պատված շերտի հաստությունը՝ 0.5մմ – 5 մմ:


Ծածկողականությունը. 1կգ խառնուրդի ծածկողականությունը կազմում է 1 քմ (1մմ հաստությամբ շերտի դեպքում):


Կիրառությունը. աշխատանքներն իրականացնել շպատելի օգնությամբ:


Մեծ ճաքերի կամ անցքերի դեպքում անհրաժեշտ է սվաղել, իսկ չորանալուց հետո՝ ծեփել:


Քսահարթումը կատարել սպունգի կամ թաղիքի օգնությամբ:


Վերջնական հարդարումն իրականացնել հղկաթղթով մակերեսի չորանալուց հետո:


Պահպանումը. պահպանել չոր միջավայրում:


Քաշը. 20կգ։
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221345607
ԱՏԳ կոդ 3214
Բրենդը Ծիածան
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ