Skip to content

Ներկ լատեքսային ԾԻԱԾԱՆ M. LATEX 1կգ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 5942
  • Կոդ 5942
  • Առկայություն Առկա է
700֏
Առանց ԱԱՀ 583֏
Նշանակությունը․ Լատեքսային անփայլ ներկն օգտագործվում է ներքին մակերեսների հարդարման համար: Այն կայուն է լվացման նկատմամբ և կարելի է օգտագործել բետոնե, գիպսե, փայտե և նախկինում ներկված մակերեսների վրա: 1լ  ներկի ծածկողականությունը՝ 6մ² մակերես մեկ շերտով հարդարման համար: Ներկի գույն՝ սպիտակ:

Բաղադրությունը․ Ներկը պատրաստաված է եվրոպական արտադրության պոլիմերային հավելանյութերից և բարձրորակ այլ նյութերից։ Այն էկոլոգիապես անվնաս է: Ներկը համապատասխանում է ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի պահանջներին և ունի համապատասխանության սերտիֆիկատ (N AST-A01.A-0466-2013, ԳՕՍՏ 9980.4):

Օգտագործումը․ Ներկվող մակերեսը պետք է լինի հարթ, ամուր, չոր և մաքուր: Ներկման աշխատանքների ժամանակ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի +5˚C ոչ ցածր: Օգտագործումից առաջ ներկն անհրաժեշտ է բացել ջրով և խառնել՝ առաջին շերտի համար 10%, իսկ երկրորդ շերտի համար՝ 5% հարաբերակցությամբ: Օգտագործման ընթացքում ներկը չի առաջացնում կաթիլներ և չի ցողվում: Չորացման ընթացքում անհրաժեշտ է հետևել սենյակի օդափոխությանը և ջերմաստիճանին:

Պահպանումը․ Ներկն անհրաժեշտ է պահպանել փակ տարրայում +5˚C ոչ ցածր ջերմաստիճանային պայմանում:

Պահպանման ժամկետը՝ 2 տարի արտադրման օրվանից:

Արտադրման ամսաթիվ՝ տես տարայի վրա:

Քաշը՝ 1կգ։
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221159471
ԱՏԳ կոդ 32099000000
Բրենդը Ծիածան
Ծավալ (աղբյուր) 0.00100000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ