Skip to content

Ծեփամածիկ գիպսային 30կգ ԾԻԱԾԱՆ

  • Արտադրող Ծիածան
  • Մոդել 9980
  • Կոդ 9980
  • Առկայություն Առկա չէ
5000֏
Առանց ԱԱՀ 4167֏
Նշանակությունը. գիպսային ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքների՝ շինության ներսում բետոնե, աղյուսե պատերի և առաստաղների ծեփման համար: Օգտագործվում է ներկման կամ պաստառապատման ենթակա մակերեսների համար: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն չոր և մաքուր մակերեսների վրա: Գիպսային ծեփամածիկը խորհուրդ չի տրվում օգտագործել հատակների հարթեցման դեպքում, սալիկապատման ենթակա մակերեսների և առավել խոնավ տարածքների համար: Մակերեսի նախապատրաստումը. մակերեսը պետք է լինի չոր, պինդ, մաքրված՝ յուղից, ներկից ու փոշուց: Խոնավածուծ մակերեսները, այդ թվում՝ բետոնը, պետք է պատել նախաներկով: Ծեփամածիկի նախապատրաստումը. 1 կգ փոշուն ավելացնել 0.4 լ ջուր, հավասարաչափ խառնել, օգտագործել 5 րոպե հետո: Անցքերի և ճաքերի ծածկման աշխատանքներում ջրի քանակությունը պակասեցնել, իսկ ծեփման աշխատանքներում՝ ավելացնել: Պատված շերտի հաստությունը՝ 0.5-5 մմ: Ծածկողականությունը․ 1կգ չոր խառնուրդի ծածկողականությունը կազմում է մոտավորապես 1մ² (1մմ շերտի հաստությամբ շերտի դեպքում): 30 կգ (1 պարկ) խառնուրդից ստացվում է մոտավորապես 36 լիտր պատրաստի լուծույթ: Կիրառություն. խարնուրդը քսել մակերեսին շպատելի օգնությամբ: Մեծ ճաքերի կամ անցքերի դեպքում անհրաժեշտ է վերջիններս լցնել ծեփամածիկով, իսկ չորանալուց հետո՝ ծեփել: Քսահարթումը կատարել սպունգի կամ թաղիքի օգնությամբ: Վերջնական հարդարումը իրականացնել հղկաթղթով՝ մակերեսի չորանալուց հետո:
Բնութագրեր
Աղբյուրի շտրիխ կոդ 2204221345546
Բրենդը Ծիածան
Ծավալ (աղբյուր) 0.02000000
Կարծիք հայտնել
Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ           Լավ